Thursday, October 13, 2016

հայոց լեզու և գրականություն

Գրականություն.  Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն
Ուշադիր կարդա «Աստվածաշնչյան ընթերցումներ» և  «Գրաբարյան ասույթներ» նյութերը, ընտրիր որևէ նախադասություն, հատված, ասույթ և փորձիր գրավոր մեկնաբանել:



Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը.
ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը,
սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը,
լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը,
քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը,
փնտրելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը,
սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղութեան ժամանակը։
Տիեզերքի Արարիչ Աստծու տնօրինութեան գերագույն վկայութիուններից է ժամանակի խորհուրդը, որը մարդկային կեանքի անբաժանելի երեվույթն է և միաժամանակ այդ կեանքին արժեք և իմաստ տվողն է:
Ահա կրկին անգամ ժամանակի խորհրդով է պարուրված ողջ աշխարհը, մարդկութիունը: Նոր տարու առաջին րոպեներից կեանքը կարծես նորից նոր է սկսում. կեանքի սլաքը կարծես հետ է դարձել դեպի այնտեղ, որտեղից երեկ սկսվել էր և ահա այսօր նոր մեկնակետով կեանքի մէջ է մտել և կրկին շարժվում դեպի առաջ:
Այս իրականութեան դէմ-hանդիման կանգնած՝ մարդը կոչված է ժամանակի մէջ: Աստվածային տնօրինումով կարգավորված աշխարհը մարդ արարածին մղում է, որ այդ «կարգավորված աշխարհում» գործի այնպես, որ ամեն ինչ իր ժամանակին լինի, քանի որ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է որ «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը»
Մարդու կեանքը իմաստաւորվում ու արժևորվում է գործով, այն «բոլոր զբաղմունքներով», որ Աստված տվել է մարդու որդիներին, որ զբաղվեն և դրանով ժամանակը նվաճեն:
«Աարդու կեանքը խոտի նման է,
Ծաղկում է այնպես, ինչպես վայրի ծաղիկը.
Երբ խորշակը փչում է նրա վրա,
այլևս դադարում է գոյութիուն ունենալուց,
Նրա տեղն անգամ չես իմանա» 
<<Ծնվում ենք անկամա,ապրում ենք զարմացած ,մեռնում ենք կարոտով>>:
Մեզ տրված ժամանակը լավագույնս օգտագործենք բարիով ու աստվածապաշտութեամբ, որպեսզի կարողանանք լսել հրեշտակների և երկնային զօրքերի քաղցրահնչիուն երգը.
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,
Խաղաղութի՜ւն երկրի վրա
Եւ հաճութիուն մարդկանց միջև»
Ու այն դարձնենք մեր կեանքի ու առաքելութեան նշանաբանը: Ամեն:

1 comment:

  1. Graton Casino - Canyonville Oregon
    Graton Casino - Canyonville Oregon, USA. › business › harrahs-casino 여수 출장마사지 › business › 안성 출장안마 harrahs-casino Graton Casino 김천 출장안마 - Canyonville Oregon, USA. Graton Casino - Canyonville Oregon, USA. Graton Casino - Canyonville Oregon, USA. Graton Casino 경상북도 출장마사지 - 김포 출장안마 Canyonville Oregon, USA.

    ReplyDelete