Monday, March 20, 2017

Խաչատուր Աբովյան (ուսումնասիրություն)

Ըստ Աբովյանի՝ լեզվի հարցը  ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության  մեջ:
 Իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետև այնտեղ ներկայացված են երևելի մարդկանց գործերը, և գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։
Մինչ Աբովյանը, գրականությունը հերոսներ էր  ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից։ Ի հակադրություն այս ավանդույթի` Աբովյանն ընտրում է Աղասուն՝ ծագումով գյուղացի և իրական անձնավորություն։
Այս կամ այն ազգի կենսունակությունը որոշվում է 3 հատկանիշներով՝ ֆիզիկական ուժ, հոգևոր կարողություն և բարոյական միասնություն։ Ունի՞ արդյոք հայ ժողովուրդն այդ հատկանիշները։ Աբովյանը այս հարցին միանգամայն դրական պատասխան է տալիս։ Ազգային գոյության առաջնային հիմունքներից է հոգևոր հարստությունը։ Այստեղ նույնպես Աբովյանը բացառիկ կարողություններ է վերագրում հայ ժողովրդին։ Ամենից ավելի անփոխարինելի արժեքներ են կրոնը և լեզուն։ Ֆիզիկական, հոգևոր ու բարոյական արժեքները չեն կարող փրկության երաշխիք լինել, եթե չդրվեն գործողության մեջ։
 Աղբյուր՝ https://hy.wikipedia.org