Wednesday, February 15, 2017

Մի՞թէ վերջին պոետն եմ ես վերլուծություն

Մի՞թէ վերջին պոետն եմ ես վերլուծություն

1918 թ-ին Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, մխիթարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը,ողբացել հազարամյակների խորքից եկած, մոլորված,, հուսահատ ու վիրավոր իր ժողովրդի անսփոփ  վիշտը: Չնայած այս ողբերգություների Տերյանը հույսով ու հավատքով էր նայում գալիքին:Ինձ դուր է եկել բանաստեղծությունը որովհետև իմ կոտորված ժողովրդի,իմ ավերված քաղաքի մասին է այս բանաստեղծության մեջ Տերյանը ասես սրտիցս խոսի:
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղօթք
Արքայական քո լեզուն:

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է — այրում.
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի …

Monday, February 13, 2017

Քարեղեն երգ (Փոխադրություն)

Քարեղեն երգ

Մեր թվարկությունից առաջ  65թ. դեպի Հռոոմ տանող ճանապարհով սուրում էին մի խումբ ձիավորներ ՝3000 Հեծյալների  ուղեկցությամբ:Առջևից գնացող շքեղ ձիերի՝ արծաթով ու ոսկով զարդարված:Ձիերի թամբերին նստած էին մեծաշուք կեզվածքով մի կին ու  մի տղամարդ պարմանի, հմայիչ և ուժեղ:Թեև տաժանելի էր այդ ճանապարհը և արդեն ամիսներ էր, որ միայն գիշերներն էին իջնում ձիերից և հանգսստանում վրաններում, բայց հոգնածության նշյուլ իսկ չկար դեմքներին:Այդ տղամարդը Հայոց արքա Տրդատ Առաջինն էր, իսկ կողքի ձիավորը՝ Թագուհին:Բյուզանդիոնի հետ հարաբերությունները բարեկամական դարձնելու համար նրանք մեկնում էին Հռոմ՝ Ներոնի ձեռքով թագադրվելու:Որքան  դավեր են նյութվել այստեղ, քանի արքա շնորհազուրկ եղել, ինչքան մարդ է գլխատվել թագավորների կամքով:ինչ ճարտարապետական կոթողներ են ստեղծել այստեղ մարդկային հանճարը, որքան ոսկի ու գանձեր են ներս հոսել այս շինծու քաղաքի դարպասներից ներս:Տրդատը շրջում և ուսումանսիրում է տաճարները, հիանում Հելլենիստական ոճով և կառուցված հրաշքներով:Եվ Տրդատը մտքում որոշում է երբ է վերադառնալու  իր երկիր  որպեսզի  մի մեծ տաճար կառուցի մեծարուն արևի աստված Միհիրի պատվին:Երբ անցնում է հոգնաությունը, ավետում են, թե Ներոնը երբ է նշանակել  թագադրության օրը:Հսկայական բացոթյա դահլիճում հավաքվել է Հռոմի ծերաժողովը,կանգանծ են զորքերը շքեղ զինորական հանդերցներով և հարյուրավոր քաղաքացիներ եկել էին դիելու Հայոց արքայի թագադրության արարողությունը:Ազնվաշուք թիկնոցը ուսերին, կարմիր մյուկերը հագին՝ մտնում է Ներոնը:Նա այսօր կթագադրի Արնենիայի թագավորին և կպահպանի կայուն ազդեցություն նրա վրա: Հայաստանը շատ հարուստ երկիր է և մուտքն է այլ աշխարհների, որոնց այդքան երազում է տիրանալ Հռոմը:Բազմապատիվ  կեցվածքով մտնում է Տրդատը՝ եսկյա տագը ձեռքին:Տրդատը վերաշինելու է Արտաշատը, մտապատկերում գծագրվող տաճարին է կյանք և շունչ տալու:Հայտարարում է Ներոնը կամոքն աստվածների՝ այստեղ՝ աշխարհի մայրաքաղաքում, վստահ որ նրա երկիրը կդառնա Արևելքի մեր ամուր պատվարը,հռչակում է Տրդատին Արմենիայի թագավոր:Տրդատը խոնհարվում է, և կայսրը թագը դնում է նրա գլխին:Դահլիճը ծաթահարում և գեհություն  հայտնում աստվածներին:Երեկոյան հռոմում սկսվում է ջահերով երթ,որոնց լույսի տակ շողում էր արևմուտքի դիցուհին:Հաջորդ օրը Տրդատը իր շքաղմբով թողնում է Հռոմը:Գալով հայրենիք՝ արքան ձեռնամուխ է լինում հեթանեսական տաճարի կաոումանը:Գործի են անցնում մեծահանճար ճարտարապետները,գծագրում, նկարում ապագա տաճարի հատակագիծը և ներկայացնում թագավորին:Նայում է Տրդատը և որպոս գոհունակւթյան նշան ՝շոյում է մորուքը:Այո դա այն է, ինչ ինքն է ուզում:Ընտրված տեղն էլ հրաշալի է ՝էանմատչելի, ամպահերձ,կանաչազարդ: Հայկի ծոռան՝ Գեղամի հիմնած ամրոցը թող շքեղանա այս նոր զարդով:ԵՎ սկսում են կառուցել:Հատակագծում ուղղանկյունի սրահով  տաճարը շրջապատված է 24 սյուներով,որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը:Հասնում է այն բերկրալին օրը, երբ ավարտվում է տաճարի շինարարությունը: ԵՎ կանգնում գետնից մեկ-երկու բարձրությամբ հիմնապատվանդանին բազմած սրբատաշ ու մաքուր,բյուրեղյա ու դաշն, փոքրիկ ու վսեմ կոթողը:Տաճարի դիմաց կանգնել է աքրքան և արդեն խոնահվում է արևի աստծուն:Սկսվել է հեթանեսական մեծ ու փառահեղ տոնը:Զոհասեղանին ճերմակ երջիներ են մորթվում, հնչում է գուսանեերի երգը և Գառնո ձորի վրա թառած բարձրունքը թնդում է երգ ու պարից, և նորակառույց կոթողը օծվում է բերկրության արևոտ  ալիքներով:Գառնո տաճարը կանգուն մնաց 1600 տարի և դիմացավ երկրաշարժին, սակայն մի աղետալի օր զոհ գնաց երկրաշարժին:Ըստ պատմիչ Զաքարիա Սարկավագ՝1679թ. հունիսի 4-ին երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ տաճարը բլվել է: Դրանից հետո մոտ հարյուր տարի տաճարը մնացլ է կիսավեր:1969-1975թթ. ընթացքում այս եզակի տաճարը վերածվել է իր նախկին տեսքին: Գառնո տաճարը այժմ կանգուն է: