Thursday, October 27, 2016

Բենջամին Ֆրանկլին



Ծնվել է` հունվարի 17, 1706
Ծննդավայր Բոստոն
Մահացել է  ապրիլի 17, 1790 (84 տարեկանում)
Մահվան վայր Ֆիլադելֆիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն գրող, քաղաքական գործիչ, հրատարակիչ, տպագրիչ, քաղաքական տեսաբան, փոստապետ, գյուտարար, քաղաքական ակտիվիստ, պետական գործիչ, դիվանագետ, դիլետանտ, ունիվերսալ մարդ, շախմատիստ, դիզայներ, երաժիշտ, քաղաքական փիլիսոփա, ինքնակենսագիր, գրադարանավար, լրագրող և տնտեսագետ
Ամուսին Deborah Read Franklin
Զբաղեցրած պաշտոններ  United States Ambassador to France, United States Ambassador to Sweden, United States Postmaster General, Speaker of the Pennsylvania House of Representatives և Governor of Pennsylvania
Քաղաքական կուսակցություն
չկա
Պարգևներ և
մրցանակներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Կոպլիի մեդալ
Անդամություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Pennsylvania Abolition Society, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Société d'agriculture de Paris
Երեխաներ Ուիլյամ Ֆրանկլին, Ֆրենսիս Ֆոլջեր Ֆրանկլինև Սարա Ֆրանկլին Բաչ:
Բե՛նջամին Ֆրա՛նկլին (անգլ.՝ Benjamin Franklin, 1706 թ. հունվարի 17 - 1790 թ. ապրիլի 17), քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն:ԱՄՆ անկախության պատերազմիառաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։
Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

1727 թվական Ֆինլանդիայում ստեղծում է սեփական տպագրատունը։ Հրատարակել է «Փենսիլվանյան ամսագիր» (1729-1748), 1732-1758 թթ.՝ «Թշվառ Ռիչարդի օրագիրը» տարեգիրքը։
1728 թ. Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ. վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի, որի անդամները 1770 թվականից մինչև 1860 թվականը ընտրվել են 24 ռուս գիտնականներ, այդ թվում՝ Տ.Ի. ֆոն Կլինգշտետ (1773), Ե.Ռ. Դաշկովա (1789), Պ.Ս. Պալլաս (1791), Ֆ.Պ. Ադելունգ (1818), Ի.Ֆ. Կռուզենշտեռն (1824), Վ.Յ. Ստռուվե (1853)։
1731 թվականին ստեղծել է Ամերիկայումառաջին հասարակական գրադարանը, 1743 թվականին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին` Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է Փենսիլվանիայի համալսարանի։ 1737 թվականից մինչև 1753 թվականը եղել է Փենսիլվանիայիփոստապետը, 1753-1774 թթ. զբաղեցրել է նույն պաշտոնը բոլոր հյուսիսամերիկյան գաղութների մասշտաբով։ 1776 թ. մեկնել է Ֆրանսիա՝ որպես դեսպան՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի կնքման նպատակով։ Բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ է ընտրվել, այդ թվում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1789 թ. Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի, առաջին ամերիկացի անդամ)։ Նա մասոն էր և մտնում էր ամենամեծ մասոնական «ինը քույր» խմբակի մեջ։ Ամերիկյան սահմանադրության հիմնադիրներից մեկն է (1787 թ.)։ «Ժամանակը ոսկի է» արտահայտության հեղինակն է («Խորհուրդներ երիտասարդ առևտրականին», 1748 թ.)։
Ֆրանկլինը մահացել է 1790 թվականիապրիլի 17–ին։ Ֆիլադելֆիայում նրա թաղմանը ներկա է գտնվել շուրջ 20 հազար մարդ։

1 comment: