Thursday, October 13, 2016

հայոց լեզու և գրականություն

100. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ կետերը համապատասխան բառերով փոխարինելով (ամեն նախադասությոնից մի քանի տարբերակ գրի՛ր):
…. գայլը …. պահապան է:
Այսօր գայլը անտառի պահապան է:
Սպիտակ գայլը կենդանիների պահապան է:
Հրեշանման գայլը  տիեզերքի պահապան է:
…. փղիկը …. դիմեց ….:
Գազանանոցի փղիկը երեկ դիմեց փախուստի:
Չարաճճի փղիկը անհարգալից դիմեց առյուծին:
…. կոկորդիլոսը …. ասաց ….:
Ագահ կոկորդիլոսը կապիկին ասաց հեռացիր:
Տգեղ կոկորդիլեսը առյուծին ասաց գեղեցիկ:
…. ջրհորը …. ցամաքել  է ….:
Սոված ջրհորը ծարավից ցամաքել է գյուղերից մեկում:

101. Պատմությունը շարունակի՛ր:

Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
Բոլորս հիանում էինք երկինքի գեղեցիկ գույներով և ուրախ էինք,որ վերջապես կատարվեց մեր երազանքը մենք հասանք երկինք ,բայց չէինք հասկանում, որ մեր կյանքի երազանքը մեր կյանքի  վերջն է:
102. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) երկարել, ձգվել,
բ) աղքատ, խեղճ,
գ) գույն, երանգ:
Նրա մազերը  երկարել և հասել էր մինչև ոտքերը:
Ես ձգվել էի դեպի պատուհանը:
Աղքատը վերջապես գտավ իր երջանկությունը:
Խեղճ տատիկը չեր կարողանում անցնել փողոցը:
Ինձ առավել շատ գրավում է կապույտ գույնը:
Նկարիչը գեղեցիկ երանգներ տվեց Մոնա Լինզայի նկարին:

103. Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա  փուշը՝ ձմռան նուշն է:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
            Դուրսը՝ քահանա,ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի՝անգետի սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի՛ ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում , ուրիշի աչքի շուղն է տեսնում:

104. Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ, թողնել:
անգույն,պոչազուրկ,կռնատ,աննիրհ,Գլխազուրկ,Արձակել

105. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ի՞նչ կարող են նշանակել.
Սրի, աղի, մարտ, որդի:
Արման խնդրում եմ սրիր դանակը և մկրատը:
Մամ այսօր ապուրը շատ աղի է:
Մարտ ամսին իմ քույրիկի ծննդյան օրն է:
Դավիթի որդի Արմանը դպրոցում սովորում է գերազանց:

No comments:

Post a Comment