Sunday, October 2, 2016

Վրացերեն

<<Սիրահարների կամուրջը» - Թբիլիսիի թաղամասեր նախագիծ

Թբիլիսիի տեսարժան վայրերից մեկն է «Սիրահարների կամուրջը»,  այն նաև  կոչվում է «Խաղաղության կամուջ»: Կամուրջը  շատ գեղեցիկ է՝ կառուցված պողպատից և ապակուց: Այն նախատեսված է միայն հետիոտների համար  , կամուրջը գտնվում է Քուռ /Մտկվարի/ գետի վրա ,  կառուցվել է 2010 թվականին:  Այն բերել են Իտալիայից, բաժանված է եղել 200 մասի: Կամուրջի երկարությունը 156 մետր է, նրա վրա կա 10 000 լամպ, լամպերը ամեն երեկո մայրամուտից կես ժամ առաջ միանում են և զարդարում  երեկոյան Թբիլիսին: Թարթող լույսերը փոխանցում են  կոդավորված հաղորդագրություն Մորզեի այբուբենով, հաղորդում են Մենդելեևի  աղյուսակի քիմիական տարրերի անունները, որից կազմված է մարդու մարմնի մասերը: Իտալացի ճարտարապետ Միշել Դե Լուկկի մտահաղացմամբ, հաղորդում  է «օրհներգ կյանքի ու խաղաղության , անհատների և ժողովուրդների միջև»: 
«Սիրահարների կամուրջը» հին Թբիլիսին կապում է նորակառույց հանգստի գոտու՝ Ռիկղեի հետ: Կամրջից բացվում է ցնցող տեսարան դեպի հին քաղաք: Տպավորիչ է հատկապես եթե նայում եք այնտեղից լուսաբացին կամ գիշերը:

No comments:

Post a Comment