Ձոն
(վերլուծություն)
Դանիել Վարուժանը ննստած իր եղեգնյա գրչով գրում էր, ամեն քառատողից հետո ասում էր, թե եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, այդ ամենը այնքան թանկ էր իր համար, որ հնության մեջ լույսի միջից երևում են:
Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսների մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:
Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատություն շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:
Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ծեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում,ուր ապրում է հայ համերաշխ ընտանիք:
Իսկ ամենավերջին տան մեջ կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու մարտիկներին կոչ է անում «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս:
Մենք մինչ օրս էլ պայքարում ենք մեր հայրենիքի համար ինչպես Նժդեհն է ասում եթե ազգը բանակ է դառնում հնարավոր չէ նրան ծնկի բերել:
No comments:
Post a Comment