Thursday, May 4, 2017

Դանիել Վարուժան

Ձոն
(վերլուծություն)

Դանիել Վարուժանը ննստած իր եղեգնյա գրչով գրում էր, ամեն քառատողից հետո ասում էր, թե  եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին,  այդ ամենը այնքան թանկ էր  իր համար, որ  հնության մեջ լույսի միջից երևում են:

Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսների մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:

Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատություն շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:

Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ծեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում,ուր ապրում է  հայ համերաշխ ընտանիք:

Իսկ ամենավերջին տան մեջ կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու մարտիկներին կոչ է  անում  «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս:
Մենք մինչ օրս էլ պայքարում ենք մեր հայրենիքի համար ինչպես Նժդեհն է ասում եթե ազգը բանակ է դառնում հնարավոր չէ  նրան ծնկի  բերել:

No comments:

Post a Comment